Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 23:22 24-04-2026

Հայաստանը գոյատևել է և կգոյատևի, Ֆրանսիան միշտ նրա կողքին է. բարեկամ երկրի ինքնիշխանությունը չի քննարկվում

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ելույթ է ունեցել Մարսելում, որտեղ ընդգծել է Ֆրանսիայի մշտական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է գոյատևել։

Լեկորնյուի խոսքով՝ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի կողքին, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հոգում պահել նրա հիշատակը, ինչպես դա անում են այսօր Մարսելում։ Նա ընդգծել է, որ ավելի քան 58,000 հայ փախստականներ են ժամանել Մարսելի նավահանգիստ, իսկ նրանց զավակները շարունակում են ապրել այնտեղ։ Ֆրանսիայում հայ համայնքը շատ կարևոր է, և նրանք արդեն աշխատում են երկրի բարձրագույն մակարդակներում՝ իրենց վճռականությամբ, խիզախությամբ ու էթիկայով։

Ֆրանսիայի վարչապետը շեշտել է, որ Հայոց ցեղասպանության վերապրած երեխաները շարունակում են ապրեցնել իրենց ժողովրդի հիշատակը, իսկ հայերն ու ֆրանսիացիները միասին են անցել համատեղ դժվարություններ՝ ամուր բարեկամություն հաստատելով։ Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանին՝ ոչ միայն դիվանագիտական, այլ նաև ռազմական տեսանկյունից։

«Հայաստանը գոյատևել է և կգոյատևի։ Ֆրանսիան միշտ նրա կողքին է։ Բարեկամ երկրի ինքնիշխանությունը չի քննարկվում։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին՝ դիվանագիտական, արդեն նաև ռազմական առումով։ Ֆրանսիական զենքերը կանոնավոր կերպով ուղարկվում են ՀՀ, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել։ Ֆրանսիան անընդհատ տրամադրում է զենքեր Հայաստանին՝ ապահովելու նրա ինքնապաշտպանությունը, իսկ ֆրանսիացի զինվորներն օգնում են հայկական բանակին Հայաստանում։
Նա նաև շեշտել է, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ոչ միայն բարեկամության, այլև պատմական կապերի արդյունք է՝ երկու երկրների միջև հազարամյակների պատմություն ու միություն կա։

Լեկորնյուն նաև գրառում է կատարել․ «Մարսելում, Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց, Ֆրանսիան հիշում է։ Ցեղասպանություն։ Մարդկության դեմ հանցագործություն։ Մեկ միլիոնից ավելի երեխաներ, կանայք և տղամարդիկ սպանվեցին։ Բայց սա ոչինչ չի ջնջում. ո՛չ ժողովրդի մեծությունը, ո՛չ լեզվի և մշակույթի գեղեցկությունը, ո՛չ էլ հիշողությունը, որը շարունակում է փոխանցվել այստեղ՝ Մարսելում։

Հավատարիմ իր պատմությանը՝ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, նրա պաշտպանությանը և խաղաղությանը։ Նրա ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ»։

Ամենից շատ դիտված