Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 19:45 24-04-2026

Իրանցի մասնագետները վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցման հարթակ

Իրանցի մասնագետները աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման հարթակ, սակայն շինարարության վերսկսման ժամկետները կախված են ռազմական հակամարտության ավարտից:

Այս հայտարարությունն արել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքը մեջբերում է «Страна Росатом»–ը։

«Առաջին անգամ կարելի է փաստել, որ վատ նորություն չկա։ Իրանցի մասնագետները սկսում են աստիճանաբար վերադառնալ հարթակ։ Ճիշտ է՝ սա դեռ լիարժեք շինարարություն չէ, այլ մեքենաների, սարքավորումների փորձարկում, որոշակի ստուգում: Եվ մենք ակտիվորեն համագործակցում ենք, դրա համար էլ մեր մարդիկ մնացել են «Բուշերի» տարածքում», - ասել է Լիխաչովը։

Նա ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա:

«Սակայն շատ բան կախված է Մերձավոր Արևելքում, Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտից», - հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը:

Ամենից շատ դիտված