copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:21 02-05-2022

Ֆինլանդիան հրաժարվել է «Ռոսատոմի» հետ ԱԷԿ-ի կառուցման պայմանագրից

Ֆիննական Fennovoima ընկերությունը հաղորդել է, որ խզել է «Ռոսատոմի» հետ «Հանհիկիվի-1» ատոմակայանի կառուցման պայմանագիրը, ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«RAOS (մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մեջ) նախագծի հետ համագործակցությունը անհապաղ դադարեցվել է, ինչպես նաև նախագծման և լիցենզավորման աշխատանքները, նաև «Հանհիկիվի-1» հարթակում աշխատանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կայանի կառուցման պայմանագիրը կնքվել է 2013թ.: Ծրագրվում էր կայանը կառուցել Պյուհյայոկի տարածքում։ Ատոմակայանի կառուցման պայմանագրի հետ միասին TVEL-ի հետ կնքվել է ապագա կայանի 10 տարվա վառելիքի պայմանագիր՝ 450 մլն եվրո արժողությամբ։

2014 թվականի մարտի վերջին «Ռոսատոմը» փակեց 35,9 միլիոն եվրոյով Fennovoima-ի 34% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։ Նախագծի արժեքը 7 միլիարդ եվրո է։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ընկերությունը հայտարարել է, որ լուրջ ռիսկ է տեսնում «Հանհիկիվի-1» ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրականացման համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում