Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 23-04-2026

Օրակարգ. Փաշինյանին հեռացնելու «գլադիատորը» ՀՅԴ-ն է և «Հայաստան» դաշինքը. Գեղամ Մանուկյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Գեղամ Մանուկյանի հետ զրուցել ենք այսօր կայանալիք ջահերով երթի կարևորության, ներկայիս իրողությունների պայմաններում դրա ուղերձների, իշխանությունների կողմից երթը խոչընդոտելու փորձերի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառների, սպասվող խորհրդարանական ընտրությունների, ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից «Հայաստան» դաշինքին թիրախավորելու պատճառների, հետընտրական հնարավոր զարգացումների, Փաշինյանի կողմից հանրությանը պատերազմով շանտաժ անելու քաղաքականության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում կրկին ներառելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գեղամ Մանուկյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու «գլադիատորը ՀՅԴ-ն է և «Հայաստան» դաշինքը։

«Եթե այսօր քաղաքական տարբեր շրջանակներ լուրջ հայտ են ներկայացնում և վստահություն ունեն, որ հաղթանակ են տոնելու խորհրդարանական ընտրություններում, եթե այսօր շատ-շատ շրջանակներ համարում են, որ այս ընտրությունները վճռական են և կան բոլոր նախադրյալները Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, այդ ամենի «գլադիատորը» ասեմ, այդ ամենի մահապարտը ասեմ, այդ ամենի՝ այս չորսը տարվա անքուն, 24-ժամյա ռեժիմով պայքարի առաջին շարքը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր, «Հայաստան» դաշինքը, «Հայաստան» ֆրակցիայի մեր պատգամավորները։ Չլիներ այդ պայքարը, լսեինք շատ-շատերին՝ տեսնենք այսօրվան կհասնեի՞նք, թե՞ ուղղակի այսպես հալած յուղով այս իշխանությունը կշարունակեր պարբերաբար վերարտադրվել։ Դա մեր կյանքի, մեր պայքարի, մեր ընկերների, մեր զինակիցների բանտարկության, ծեծի, կորստի, կենցաղի կորստից մինչև աշխատանքի կորստի, մինչև կյանքի կորստի արդյունքում է, որ եղել է»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ ովքեր փորձում են պառակտել առանցքային ընդդիմադիր դերակատարներին՝ նրանք երազում են, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։

Մանուկյանը շեշտեց՝ Հայաստանը դարձել է ուրացող պետություն։

Մանրամասները՝ հարցազրույցում.

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը