copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:18 30-04-2024

ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում, մեկ էլ Հայաստանի խորհրդարանում․ Գեղամ Մանուկյան

1991 թ․ ճիշտ այս օրը ՀՀ ժողովուրդը սգում էր, Գետաշենում, Արծվաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին դաշնակցականները՝ Հրազդանյան ջոկատի հրամանատար Զարզանդ Դանիելյանը, գետաշենցի Վալերի Նազարյանը, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, Երևանի ժողինստիտուտի ուսանող Արթուր Կարապետյանը, գիտնական Սիմոն Աչիգյոզյանը։ Երանի նրանց, հայրենիքի համար զոհվեցին, երանի նրանց, որ չտեսան ուրացումը, չտեսան, որ դաշնակցությանն ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում»։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացին, հայտարարեց․ «Աշխարհում չի կարող լինել որևէ այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածում հետ է քաշվում, երբ օկուպացված են իր երկրի հսկայական հատվածներ։ Ցանկացած նորմալ երկրում, որտեղ ոչ խելագար կառավարություն է, իրավապահ մարմինները կալանքի օրդեր կստորագրեին՝ հայրենիքի ավտանգային պետական շահերը դավաճանելու մեղադրանքով»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները

Ձեզ գուցե հետաքրքրի