Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 22-04-2026

Նիկոլի հետ ամեն տեղ կգնամ, նաև «խորոված փարթիի»․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացու օրը» «խորոված փարթի» է կազմակերպելու։ Այդ մասին հայտնել է սոցցանցի իր էջում՝ ուղիղ եթերի միջոցով։ «Ամսի 25-ին նշում ենք «Քաղաքացու օրը», այդ օրը ժամը 13։00-ից Ամիրյան փողոցի վրա լինելու է «խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»,- ասել է երկրի ղեկավարը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքացու օրը հրավիրում է խորոված փարթիի։ Մտադի՞ր եք գնալ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մտադիր չէ մասնակցելու, սակայն որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Չէ, մի հատ հաց ունենք հետո կերևա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ զզվում է Նիկոլ Փաշինյանից։ «Ոչ, ես դրան ոչ թե ատում եմ, այլ զզվում եմ դրա անունը լսեմ, զզվելով զզվում եմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ պնդեց՝ շատ վիրավորված է Նիկոլ Փաշինյանի մեկ արտահայտությունից։ «Բացարձակ, ես քաղաքականությունից, բայց նաև շատ վիրավորված եմ շունուշանգյալ արտահայտությունից»,- ասաց նա։

«Ժամանակ չունեմ, քննությունների համար պարապում եմ, չեմ հասցնի»,-պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը