copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 18:47 22-04-2026

Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է

Թուրքիայում շարունակվում է «Bianet» թերթի խմբագիր Թուղչե Յըլմազի դատավարությունը, որը կապված է հայ երիտասարդների հետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հարցազրույցին։

Ստամբուլի դատարանում ընթացող նիստում դատախազը պահանջել է լրագրողի նկատմամբ պատիժ նշանակել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի շրջանակում։ Գործով հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 20-ին։

Յըլմազը մեղադրանքները չի ընդունում՝ ընդգծելով, որ իր գործունեությունը եղել է բացառապես լրագրողական։ Լրագրողի պաշտպանները պնդում են, որ գործը իրավական հիմքեր չունի և այն ինչ արվել է, կապված է լրագրողական աշխատանքի հետ։ Նրանք նաև նշում են, որ բողոքի ընթացակարգը եղել է վիճահարույց։

Հիշեցնենք, որ Յըլմազի նկատմամբ գործը հարուցվել էր «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար: Դատական 1-ին նիստը տեղի էր ունեցել 2025-ի դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել էր մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Վերջինս մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու» մեջ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին