Նախօրեին Երևանի Ներքին Չարբախ թաղամասում, տեղի է ունեցել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա տեսանյութ է հրապարակել միջոցառումից։
«Ես ձեզ աշխարհի չափ շնորհակալ եմ, ամաչում եմ մարդկանց մոտ ասել։ Ես իմ սրտի խոսքը պետք է ասեմ, սա նորմալ բան չի, սա յուրահատուկ բան է, որ այսպիսի աղքատ մի թաղամասում նման բան եք ստեղծում։ Ոչ մեկս հավիտյան չենք, բայց սա մնում է։ Պարոն վարչապետ ձեզ բոլորը սիրում են, որովհետև դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում, այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են, հատկապես, որ այս դպրոցը կառուցում եք»,- ասել է Արթուր Աբրահամը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Արթուր Աբրահամի հետ, որ մարդկանց 70-80%-ը Փաշինյանին սիրում են»։
Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ այդ մտքի հետ, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։
«Իհարկե ոչ, լավ մարդ չի, լավ ղեկավար չեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ միայն իր ամուսնուն ու հայրենիքն է սիրում։ «Ոչ, ինքն ով ա, որ ես իրան սիրեմ։ Ես իմ ամուսնուն պիտի սիրեմ, իմ հայրենիքը պիտի սիրեմ»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պատճառ չկա Նիկոլ Փաշինյանին սիրելու։ «Չեմ կարող ասել, գուցե և սիրում են։ Ախր ինչի պիտի ես իրան սիրեմ։ Արթուրը բավականին հեղինակավոր մարդ ա, որ ասում ա, կարող ա մի բան գիտի»,- ասաց նա։
«Այո, ես էլ եմ սիրում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․