Նիկոլն ա թակարդ ազգի համար, ոչ թե Արցախը․ հարցում

Նիկոլ Փաշինյանը օրերս ԱԺ-ում հերթական անգամ Արցախյան շարժումը և հակամարտությունը որակել է որպես «թակարդ», որից Հայաստանը դուրս է եկել: Ապրիլի 17-ին Ազգային ժողովում ունեցած իր եզրափակիչ ելույթում նա վերահաստատել է, որ երկիրը դուրս է բերվել այն թակարդից, որի մեջ Հայաստանը հայտնվել էր հենց Ղարաբաղյան շարժման միջոցով: Ըստ նրա՝ սա պահանջում էր քաղաքական խիզախություն, որն իր թիմը դրսևորել է:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Փաշինյանի հետ, որ Արցախը թակարդ էր, որից հիմա դուրս ենք եկել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ, որոշներն էլ ասացին, որ թակարդը Փաշինյանն է։

«Վայ իրա անունը մի տվեք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Արցախը Հայաստան է։ «Ոչ թակարդ չէ, Արցախը Հայաստան ա, Հայաստանի կազմի մեջ պետք ա մտնի։ Իրան դրդողներ կան, պատճառներ կա, դրա համար ա նման բան ասում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը խայտառակություն է։ «Տո ինքն ա թակարդ ազգի համար։ Եթե ես 2 ձայն ունենայի, մեկը կտայի Քոչարյանին, մյուսը՝ Սամվել Կարապետյանին։ Էս ինչ ա, խայտառակություն ա դա, մայմունություն ա անում, գնացել ա Գյումրի, ես լսել եմ, որ սկի մարդ չի էղել, իրա շայկեն ա, արա, այ դավաճան»,- ասաց նա։

«Ոչ մեկին հետ էլ համաձյան չեմ, ոչ մեկին էլ չեմ հավատում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին