copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 17:45 19-04-2026

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Իսհակ Դարը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Pars Today-ը։

Զրույցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային վերջին իրադարձությունները, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդի հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի զարգացման շուրջ և ընդգծել երկխոսության շարունակականության կարևորությունը՝ Թեհրանի և Իսլամաբադի միջև փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի