Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 17-04-2026

Ոստիկանությունը Նիկոլին ա պահում, դրա համար ա պետության ողնաշար համարում․ հարցում

Նիկոլ Փաշինյանն նախօրեին Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 108-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Կոլեգիայի նիստում կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի առթիվ, շնորհակալություն հայտնել ծառայության համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոստիկանությունը մեր երկրում կայացման և զարգացման տարբեր փուլեր է անցել. «Ոստիկանությունը պետության ողնաշարն է և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի, դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ մեր պետության ողնաշարը Ոստիկանությունն է։ Ինչո՞ւ է նա այդպես մտածում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ այդ մտքի հետ, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Որտեղ Փաշինյանը, ընդեղ ոստիկանությունը, իհարկե համաձայն չեմ, իրա աթոռը պահպանելու համար ա ասում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր համար վարչապետ չէ։ «Փաշինյանն ո՞վ ա։ Ճիշտն ասած, ես իրա անհեթեթությունները երբեք չեմ մեկնաբանում։ Այսինքն՝ ողնաշարը ոստիկանությունն ա, որովհետև իրա կեղտոտ հետույքն են պահում դրա համար, եթե ինքը վարչապետն ա, ես վարչապետ չունեմ չնայած»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ սխալ է ոստիկանությանը որպես պետության ողնաշար իմաստավորելը։ «Ոստիկանությունն ընդհանրապես պետք ա, բայց որ իմաստավորես դա ողնաշար ա, ոչ։ Մեծացրել ա թիվը, քանակը, երևի դրա համար»,- ասաց նա։

«Ոստիկանությունն ա իրա ողնաշարը պահում, հո մեր ողնաշարը չի պահում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի