Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:15 02-08-2025

Նիկոլը երևի ուտելուց թափում ա վրան, դրա համար շորը փոխում ա․ միտք չկա դրա մեջ․ հարցում

Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ «Կրթվելը նորաձև է» զրույցի տեսագրությունը, որում Փաշինյանը «ինտիմ մանրամասն է» պատմել իր կոստյումի մասին։

Նա նշել է, որ իր աշխատավայրում ունի մի վերնազգեստ, որը հագնում է աշխատանքային օրերին ճաշելու ժամանակ, որպեսզի աշխատանքային հագուստը, փողկապը, սպիտակ վերնաշապիկը չվնասվի։
«Եվ իմ աշխատասենյակում կա երկու պահարան։ Պահարանում , որտեղ ես այդ վերնազգեստը պահում եմ, ունեմ մի հատ էլ կոստյում, որ եթե էլի անհրաժեշտություն լինի փոխել փոխեմ», - ասել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է, որ աշխատավայրում ուտելուց շորը փոխում է։ Ձեր կարծիքով ինչո՞ւ»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ հիմարություններ է խոսում, որոշներն էլ ասացին, որ չեն ուզում լսել նրա անունը։

«Ազգի վերջին մեղքն ա, կթափի վրան երևի», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ միտք չկա դրա մեջ։
«Հերթական հիմարությունն է, միտք չկա մեջ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։

«Չեմ տեսել, չգիտեմ ուտելուց է փոխում, թե մինչև ուտելը։ Հանելուկ ա երևի, իրանից ինչ ասես սպասում եմ», - ասաց նա։

«Գյուղից էկել մտել ա Երևան, սաղին խառնել ա իրար», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում