Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:00 15-04-2026

Չեմ կարծում՝ սրանից վատ ժամանակ եղել ա․ կարող ա՝ Նիկոլի համար ա լավ․ հարցում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների հետ։
Նա շեշտել է` այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը հաղթահարել է շրջափակումը, որովհետև Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ։ Կառավարության ղեկավարը կարևորել է նաև ապագայում արտահանումների իրականացումը։

Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան, ինչպիսին հիմա է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Հայաստանը երբեք այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան չի ունեցել, ինչպիսին հիմա է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հիմա ամենավատ ժամանակաշրջանն է, որոշներն էլ ասացին, որ համաձայն են դրա հետ։

«Անունը մի տուր»,- պատասխանեց քաղաքացիններից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սրանից վատ երբևէ չի եղել։
«Հիմա շատ վատ ժամանակաշրջան ա, չեմ կարծում, որ սրանից վատ էղել ա երբևէ։ Դե ինքը երևի տենց ա ուզում, չգիտեմ մեզ համար շատ վատ ա, կարող ա իրա համար շատ լավ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Փաշինյանին անհնար է հանդուրժել։
«Փաշինյանից էն աստիճան եմ զզվում, որ նույնիսկ իրա հետ կապված հարցերից եմ զզվում։ Դեբիլ ա, անասունի մեկն ա, չգիտեմ էս ժողովուրդը ոնց ա իրան հանդուրժում։ Իրա հետ կապված ոչ մի բան ես ճիշտ չեմ գտնում »,- ասաց նա։

«Ինչ ինքն ասում ա, ես իրա հետ համաձայն եմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի