Ներքին 3 ամիս առաջ - 16:12 15-04-2026

Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտումը, բայց մենք երբեք չենք ունեցել այդպիսի Սահմանադրություն. Փաշինյան

Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն անձամբ չունի «ինստիտուցիոնալ մակարդակում արդարության և արդարադատության զգացում Հայաստանում»։

«Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պիտի լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելիս, որովհետև Հայաստանում արդարությունը և արդարադատությունը կառավարվում են մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի հետ»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա համոզված է, որ այսօր Հայաստանում արդարության և արդարադատության համակարգը մեծամասամբ կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք մեկուսացված են և չունեն օրգանական կապ ժողովրդի հետ, չեն տիրապետում նրա առջև հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակի։ «Հարցի հետևից գնալիս ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունը և արդարադատությունը համապատասխանությունն են Սահմանադրությանը և օրենքներին: Բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ»,- հարց է հնչեցրել Փաշինյանը։

Նրա խոսքով, այս իրավիճակում ցանկացած գործողություն արդար չի ընկալվի հասարակության կողմից։ «Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտումը, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և երբեք չենք ունեցել, իսկ երբ այդ կամքի աղբյուրը, որտեղից դե յուրե բխում են արդարությունը և արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից որպես արդարություն և արդարադատություն», - հայտարարել է նա։

Վարչապետի խոսքով՝ սա ֆունդամենտալ խնդիր է, որը պետք է լուծվի։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան