Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:00 14-04-2026

Ավինյանը վաղուց իրա չափերը կորցրել ա, երևի հորից ա սովորել․ հարցում

Չվճարող ուղևորներին որպես բեռ մեր վզին տանում ենք․ այս մասին նախօրեին Երևանի քաղաքապետարանի նիստում ասաց Տիգրան Ավինյանը։

«Մեր հաշվարկը ցույց տվեց, որ շաբաթական մի 70-80 մլն դրամի չվճարում ունենք։ Շաբաթական 2 նոր ավտոբուս կարող էինք գնել»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ իրենք շարունակում են ավտոբուսներ գնել․ «Այս տարի էլ ենք գնելու»։

«Խնդրում եմ աջակցել մեր վարորդներին անպարտաճանաչ և չվճարող քաղաքացիների դեմ պայքարում։ Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, իրոք չափը լավ բան է։ Երբ չեն վճարում, տրանսպորտը կանգնեցրեք, պահանջեք՝ կա՛մ իջնի, կա՛մ վճարի»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Տիգրան Ավինյանը տրանսպորտում չվճարող քաղաքացիներին բեռ է անվանում»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ Տիգրան Ավինյանը չպետք է իրեն նման արտահայտություններ թույլ տա։

«Դե իհարկե նորմալ չի։ Նորմալ քաղաքապետը պետք է իրեն նորմալ պահի բոլոր առումներով»,- պատասխանեց քաղաքացիերից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ աննորմալ է իրենց նման կերպ դրսևորելը։ «Աննորմալն իրանք են, որ կարողանում են էդ կարգի իրանց դրսևորեն, ուրիշ բան չեմ կարող ասել։ Մեր ժողովրդի վրա զարմանում եմ, որ էդքան վիրավորանքերն իրանց ճակատին, էդ պիտակավորումները ստանում են, նորից կարան ասեն ՔՊ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Տիգրան Ավինյանը «Ես չեմ արդարացնում չվճարողներին, դա իրենց խնդիրն ա, թե ինչի չեն վճարում, բայց Ավինյանը վաղուց իրա չափերը կորցրել ա, երևի իրա հորից ա սովորել»,- ասաց նա։

«Ոչ, ես համամիտ չեմ այդ արտահայտությունը։ Ամեն դեպքում հաճելի չի, որ նման արտահայտություններ են անում ժողովրդի մասին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․