Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:47 03-03-2026

Դատախազությունը պահանջում է Վիկտոր Սողոմոնյանի հորից բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ. 8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ: Հիշեցնենք, որ Էռնեստ Սողոմոնյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրն է։