Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների հետ` Դավիթ Երեմյան, Սամվել Ալեքսանյան, Կարեն Վարդանյան, Ռալֆ Յիրիկյան և այլք։ Փաշինյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ։
«Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են և որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25 000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է»,- ասել է նա։
Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան, ինչպիսին հիմա է։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներոում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Փաշինյանը ընտրություններից առաջ նախաճաշել գործարարների հետ»։
Հարցվածների մի մասը նշեց, որ ուզում է ցույց տալ որ ժողովրդական է, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։
«Նրանից բան կարաս հասկանաս, նենց իրավիճակ ա, որ չեմ կարա ասեմ։ Ուզում ա ցույց տա, որ ժողովրդական ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանին հարիր գործ է։ «Դա իրեն հարիր գործ է։ Նա ուզում է բանվորների, ժողովրդի հետ շփվի, միաձուլվի, որպեսզի ժողովուրդը նորից ընտրի իրեն»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ընտրություններ են և ամեն մեկը մի բանով զբաղված է։ «Բնական ա ընտրություններ ա, մեկը հնդիկներին ա տանում միտինգի, մյուսը՝ իրա չարած հերոսություններից ա պատմում, ինքն էլ՝ նախաճաշում ա»,- ասաց նա։
«Կարող ա ախորժակն էդ պահին ա բացվել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․