copy image url
Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 11:59 12-04-2026

Համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Իսլամաբադում Իրան - ԱՄՆ՝ մոտ 21-ժամյա բանակցություններն ավարտվեցին առանց որևէ համաձայնության։

Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Բաղային հայտարարել է, որ 2-3 առանցքային հարցերում կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են եղել։

ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ համաձայնություն չի կայացվել հատկապես միջուկային հարցում։

Ակնհայտ է, որ համաձայնության հասնելու համար խոչընդոտ է եղել նաև Հորմուզի նեղուցի խնդիրը, որն, ի դեպ, մինչև պատերազմը բանակցության առարկա չէր, քանի որ չէր վերահսկվում Իրանի կողմից։

Ի՞նչ կլինի Իսլամաբադում բանակցությունների անպտուղ ավարտից հետո՝ դեռևս պարզ չէ, սակայն պակիստանյան կողմը հայտարարել է, որ շարունակելու է խաղաղությանը միտված միջնորդական ջանքերը։

Ամենից շատ դիտված