Խորագիր 3 ամիս առաջ - 21:30 11-04-2026

Խորագիր․ ՔՊ-ի հարձակումը բանակի վրա, «բարձրակարգ տղաները», ուժեղ առաջնորդ է պետք

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը և երգիչ-երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։

Քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները՝ սկսելով նախևառաջ բանակի դեմ ՔՊ-ի հերթական հարձակումից։

Մասնավորապես՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ իր որդին չի ծառայել բանակում, քանի որ «բարձրակարգ տղա է»։ Հաղորդման շրջանակներում ընդգծվել է, որ Քոչարյանի խոսքը դժվար է դիտարկել որպես լեզվի սայթաքում, քանի որ այն տեղավորվում է նախկինում հնչեցված մի շարք հայտարարությունների շարքում, որոնք արտահայտում են կոնկրետ անձնական վերաբերմունք բանակի և ծառայության նկատմամբ։

Դավիթ Ամալյանի խոսքով՝ նման ձևակերպումները վերաբերում են ոչ միայն մեկ ընտանիքի, այլ ամբողջ հասարակությանը՝ հատկապես նրանց, ովքեր ծառայել են կամ այսօր ծառայում են։

Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մշակույթի և բանակի փոխկապակցվածությանը։ Ամալյանը նշեց, որ անցյալում, մասնավորապես ցարական Ռուսաստանի շրջանում, արվեստագետի և զինվորականի կերպարները հաճախ համադրված էին։

Անդրադարձ է կատարվել նաև Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե «Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանինը՝ Հայաստանը։ Փաստեցինք, որ նման ձևակերպումները կարող են ընկալվել որպես վտանգավոր ուղերձ՝ թուլացնելով հասարակության դիմադրողականությունը և սեփական անվտանգության պատասխանատվության ընկալումը։

Զրույցի ընթացքում ուշադրություն հրավիրվեց նաև հասարակության մի մասի անտարբերությանը՝ երկրի անվտանգությանը, պատերազմի վտանգներին և պետականության առջև ծառացած վտանգներին։ Համոզմունք ենք հայտնել նաև, որ երկարաժամկետ առումով հասարակության որակական փոփոխությունը հնարավոր է միայն կրթության և մշակույթի միջոցով։

Կարևորել ենք նաև,որ առաջիկա ընտրություններին հանրությունն ակտիվ մասնակցություն ունենանա, ինչը կարող է փոփոխությունների սկիզբ դառնալ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան