copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:12 23-03-2022

Ռուսական բանակի հարձակումը կանգ է առել. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի Ուկրաինայում հարձակման հետ կապված։ Այս մասին նա ասել է Բունդեսթագում իր ելույթի ժամանակ. «Պուտինի հարձակումը կանգ է առել՝ չնայած այն բոլոր վնասներին, որ բերում է օրեցօր»,- ասել է Շոլցը

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարը «պետք է լսի ճշմարտությունը», դադարեցնի ռազմական գործողությունները և գտնի հակամարտության դիվանագիտական ​​լուծում։ Շոլցի կարծիքով՝ պատերազմը ոչնչացնում է ոչ միայն Ուկրաինան, այլև «Ռուսաստանի ապագան»։

«Մենք անընդհատ ուժեղացնում ենք պատժամիջոցները, սակայն այդ միջոցները պետք է հարվածեն եվրոպական երկրներին ոչ ավելի ուժեղ, քան Ռուսաստանի ղեկավարությանը»,- հավելել է նա։

Շոլցն ընդգծել է, որ ուկրաինացիները կարող են հույս դնել Գերմանիայի վրա։ Նրա խոսքով՝ երկրում ջերմորեն կընդունեն բոլոր ուկրաինացի փախստականներին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում