copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:28 11-04-2026

Սահմանադրական տեքստի քննարկումները դեռ չեն ավարտվել. Արթուր Սաքունց

«Նախընտրական փուլում մի քիչ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է պահպանել այն նույն տեմպերը, որով շատ ակտիվ աշխատում էինք»,- ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ձգձգումներին։

Oragir.News-ի հետ զրույցում բացատրեց, որ հետաձգման հիմնական պատճառը ոչ թե հոդվածների շուրջ անհամաձայնությունն է, այլ այն, որ խորհուրդը պարզապես դեռ չի ավարտել բոլոր մասերի քննարկումը։

Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե բովանդակային հակասություններն են, այլ ժամանակի և տեմպի հարցը։

Այն հարցին, թե ի՞նչ հոդվածների շուրջ չի հաջողվում համաձայնության գալ և որոնք են այն տեքստերը, որոնք դեռ հրապարակված չեն, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Խոսքը ոչ թե անհամաձայնության կամ համաձայնության մասին է, այլ ընդհանրապես չենք հասցրել քննարկել»։

Նրա խոսքով՝ աշխատանքային տեմպի անկումը բնական է. «Նախընտրական փուլում մի քիչ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է պահպանել այն նույն տեմպերը, որով շատ ակտիվ աշխատում էինք»։

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ խորհրդի կազմում կան թե՛ կուսակցական ներկայացուցիչներ, թե՛ քաղհասարակության անդամներ, ովքեր ներգրավված են ընտրական գործընթացներում ու դիտորդական առաքելություններում։

Հիշեցնենք, որ մարտն ավարտվել է 11 օր առաջ, սակայն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոստացած նոր նախագիծը դեռևս չկա։ Թեև նախարարությունից պնդում են, որ Սահմանադրության տեքստն իրավական առումով պատրաստ է, սակայն հստակ ժամկետներ, թե երբ այն կհանձնվի հանրության դատին, չեն նշում՝ պատճառաբանելով շարունակվող մասնագիտական քննարկումները։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին