copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 23:42 10-04-2026

ՀՊԼ. Նոան հոբելյանական 300-րդ խաղում տարավ 5-րդ անընդմեջ չոր հաշվով հաղթանակը

Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում կայացած «Գանձասար» - «Նոա» դիմակայությունն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 0:3 հաշվով:

​Խաղի հաշիվը բացվեց առաջին Գոլով աչքի ընկավ Մատեուս Այասը: Այս դիպուկ հարվածը պատմական նշանակություն ունեցավ բրազիլացի հարձակվողի համար, քանի որ նա իր խփած գնդակների քանակը հայկական թիմի կազմում հասցրեց 28-ի՝ հռչակվելով «Նոայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:

​Երկրորդ խաղակեսում Սանդրո Պերկովիչի սաներն ավելի զարգացրին հաջողությունը:

61-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո Սերգեյ Մուրադյանը գլխի հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ հանդիպման վերջնահաշիվը 75-րդ րոպեին ձևակերպեց Նարդին Մուլահուսեյնովիչը:

​Այս կարևոր հաղթանակի շնորհիվ «Նոան» իր ակտիվում գրանցեց 38 միավոր: Ինչ վերաբերում է «Գանձասարին», ապա թիմը վաստակած 17 միավորով շարունակում է մնալ յոթերորդ տեղում:

Armsport

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը