copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 09:30 10-04-2026

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը վարձատրվում է վարորդներից եռակի շատ

Ճգնաժամում հայտնված Երևանի տրանսպորտում տուժում են միայն վարորդներն ու ուղևորները` առաջինները ցածր աշխատավարձի, երկրորդները` սպասարկման ցածր որակի պատճառով։

Այստեղ շահող է դուրս գալիս ՓԲԸ-ի ադմինիստրացիան, որը, սակայն, չէր կարող գոյություն ունենալ առանց ավտոբուսների վարորդների։

Այս ՓԲԸ-ի տնօրենը ստանում է 1.200.000 աշխատավարձ, իսկ նրա տեղակալը` 900.000 դրամ։



Մինչդեռ աղքատությունն իրենց ուղեղներում չհաղթահարած և նոր պարտականություններով ծանրաբեռնվող վարորդներն ամսական ստանում են 200-550.000 դրամ աշխատավարձ։


Այո հրապարակումից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից կապ հաստատեցին Oragir.News-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, հրապարակման մեջ ներկայացված հաստիքացուցակները, սակայն դրանք որոշակի թյուրըմբռնման տեղիք են տվել, քանի որ դրանցում ներառված չեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հավելումները, որոնք, առաջին հերթին վերաբերում են հենց վարորդներին։ Ի թիվս այլ մանրամասների՝ մեզ տեղեկացրին, որ մարտ ամսին եղել են վարորդներ, ովքեր 1․170․000 դրամ աշխատավարձ են ստացել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը