Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 01-05-2025

Շատ աշխատում ենք, քիչ վարձատրվում․ հարցում՝ Հայաստանում աշխատողների իրավունքների մասին 

Այսօր Մայիսի 1-ն է՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Այն նշվում է աշխարհի ավելի քան հարյուր պետություններում։

Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ՝ աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել է ոստիկանության աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889-ին 2-րդ սոցինտերնի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն, ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Մարդկանց իրենց հիմնարկներից պարտադիր քշում էին շքերթի, որից հետո ժողովուրդը այցելում էր տարբեր զվարճանքի վայրեր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրն ամրագրված է որպես Աշխատանքի օր, այն ոչ աշխատանքային է:

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Հայաստանում աշխատողների իրավունքները պաշտպանվա՞ծ են»։

«Ո՛չ, պաշտպանված չեն։ Ամեն տեղ բարդակ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից շատերի կարծիքով՝ Հայաստանում աշխատողների իրավունքները պաշտպանված չեն։

«Շատ աշխատում են, շատ քիչ վարձատրվում։ Դա անարդար է»,- ասաց անցորդներից մեկը։

«Պիտի իրենց քիմքին հարիր մարդ լինի, որ աշխատանք ունենա, բայց իրականում լավ մասնագետները ստվերում են»,- նկատեց մեկ այլ տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում