copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:18 08-04-2026

Պատահական կրակոց Էկոնոմիկայում. իսկ եթե Պապոյանի՞ն կպներ

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել` վնասելով ինքն իրեն։

Դեպքի մանրամասներն ուսումնասիրելու առումով կարևոր է հասկանալ, թե ո՞ր պահնորդական ընկերությունն է ապահովում Էկոնոմիկայի նախարարության անվտանգությունը, և արդյոք այդ ընկերության աշխատակիցն իրավունք ունե՞ր զենք կրել։

Հայտնի չէ նաև՝ մարտակա՞ն զենքով է կրակոցն արձակվել, թե՞ գազային ատրճանակով։ Նկատենք, որ անզգուշաբար արձակված փամփուշը կարող էր նախարարության աշխատակիցներին կամ էլ Գևորգ Պապոյանին հասնել։

Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ հիշյալ պահնորդական ընկերությունը գրանցված է, և նրա ծառայողները զենքը կրում են օրենքի շրջանակում։ Ավելի մանրամասն տեղեկություն տրամադրելու համար նա հորդորեց գրավոր հարցում ուղարկել։

Հարցին՝ արդյոք ի՞նչ կլիներ, եթե արձակված կրակոցը լուրջ վնաս հասցներ նախարարության աշխատակիցներից որևէ մեկին կամ հենց Գևորգ Պապոյանին, մամուլի խոսնակը պատասխանեց՝ քանի որ հարցը ենթադրությունների դաշտում է, ինքը ենթադրություն անել չի կարող։

Հիշեցնենք՝ դեպքից հետո ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել ինքն իրեն։

Հավելենք, որ վիրավորի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ