copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:50 08-04-2026

Սարգիս Խանդանյանը Ավստրիայի խորհրդարանականների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 8-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է Հայաստան-Ավստրիա համագործակցությունը, միջխորհրդարանական հարաբերությունները:

Հանձնաժողովի նախագահը հյուրերի խնդրանքով անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն ու ընդգծել այդ գործընթացին աջակցելու իրենց պատրաստակամությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր:
Հյուրերը հետաքրքրվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծով: Անդրադարձ է կատարվել առաջիկայում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը