Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:39 08-04-2026

Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ մի խումբ անձինք իրենց մոտ ապօրինի զենք են պահում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի բացահայտման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք և իրենց մոտ ու գրանցման հասցեներում պահում են զենք-զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ստացված տեղեկությունների այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ «Ցլիկ Հայկո» մականվամբ 26-ամյա Հայկազ Հ․-ն, «Քյարամիկ» մականվամբ 33-ամյա Քյարամ Ա․-ն, «Բջե» մականվամբ 64-ամյա Վարդան Հ․-ն, «Սևո» մականվամբ 49-ամյա Արմեն Մ․-ն, «Ուֆայի Գևոր» մականվամբ 44-ամյա Գևորգ Գ․-ն, «Բաքսիոր» մականվամբ 43-ամյա Սուրեն Խ․-ն, 37-ամյա Մհեր Պ․-ն, «Արծոյի տղա» մականվամբ 33-ամյա Արթուր Ա․-ն, «Քանաքեռցի չոփ» մականվամբ 56-ամյա Արթուր Թ․-ն, 35-ամյա Գարիկ Ա․-ն և 54-ամյա Արթուր Թ․-ն։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
20:24 «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Փաշինյանն ու Ղազինյանը վիճեցին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան