copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 14:45 07-04-2026

Ներկաների թիվը բավարար չէ՝ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու համար. ՔՊ-ն 2-րդ անգամ է ընդմիջման գնում

Այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում արդեն երկրորդ անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 20 րոպեով ընդմիջում է վերցնում, որովհետեւ ՔՊ-ականների թիվը բավարար չէ Ընտրական օրենսգրքում փոփոխություններն անցկացնելու համար։

Նշենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և այնտեղ որևէ փոփոխություն կատարելու համար պետք է դրան կողմ քվեարկի ոչ թե ԱԺ պատգամավորների թվի կեսից ավելին, այլ առնվազն 2/3-ը։

Ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։

Ձեզ գուցե հետաքրքրի