copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 15:31 06-04-2026

ՀՀ սահմանների հետ կապված՝ ՀԱՊԿ-ն անելիք ուներ, որը չարեց. Անդրանիկ Քոչարյանը չի բացառում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են:

Այսօր՝ ապրիլի 6-ին, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնի, ասաց Անդրանիկ Քոչարյաննը:

«Մի՛ ասա՝ երբե՛ք: Ես չգիտեմ: Աշխարհը շատ անհանգիստ է: Այստեղ ՀԱՊԿ-ի խնդիրը չէ: Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը… ՀԱՊԿ-ը, վերջին հաշվով, երբ որպես ՀԱՊԿ պետք է հանդես գար, ինքը կա՞ր:
Մոսկվայում ՀԱՊԿ-ի հետ կապված քննարկումների ժամանակ փորձ էր արվում ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված՝ ՀԱՊԿ-ն անելիք ուներ, որը չարեց։ Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակից, մենք 2-3 անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը:

Այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, ոչ մի հեռանկար չի ունեցել»,-ասաց նա:

Հարցին՝ ՌԴ նախագահ Պուտինի մոտ այդ շփոթմունքը որտեղի՞ց էր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Պարոն Պուտինին էլ մեկ-մեկ կարող է սխալ տեղեկություն տված լինեն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի