copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 13:19 04-04-2026

Ալիևը հանձնարարել է 200 տոննա մարդասիրական օգնություն ուղարկել Իրան

Ադրբեջանն այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկում Իրան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորեցվում է, որ օգնություն ուղարկելու որոշումն ընդունվել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցի արդյունքում։

Մարդասիրական բեռը ներառում է տարբեր տեսակի սննդամթերք, դեղորայք և բժշկական պարագաներ՝ 200 տոննա ընդհանուր ծավալով։

Դրանից 190 տոննան սննդամթերք է, 7 տոննան՝ դեղորայք, իսկ 3 տոննան՝ բժշկական պարագաներ։

Մարդասիրական օգնությունը տեղափոխվում է 10 բեռնատար ավտոմեքենաներով։

Ամենից շատ դիտված