copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:36 03-04-2026

Պուտինն անհաղթահարելի տարաձայնություն չունի Փաշինյանի հետ, ու դեմ չէ նրա հետ աշխատել, եթե նա նորից սկսի պարել իր դուդուկի տակ. Սամվել Աշոտյան

Փաշինյանի՝ ՌԴ այցի հետ կապված հնչում են ծայրահեղ հակադիր կարծիքներ։ Ես նայեցի հանդիպումն ու ունեմ իմ հետևությունները։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է տվյալների վերլուծաբան Սամվել Աշոտյանը:

«Պուտինն ակնհայտորեն ակնարկում էր, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումը տնտեսական հետևանքներ է ունենալու։ Պուտինի խոսքից իսկ ակնհայտ է, թե որտեղից են տնտեսական խնդիրները սկսվելու ու որ ուղղությամբ են գնալու։ Նախ՝ խոսելով ապրանքաշրջանառության մասին Պուտինը հիշատակեց 1.2 միլիարդ դոլարի գյուղմթերքի առևտրի մասին։ Այն է՝ առաջին հերթին կսահմանափակվի գյուղմթերքի արտահանումը, որը գյուղատնտեսությունը կկանգնեցնի լրջագույն խնդիրների առաջ։ Պուտինն անգամ ակնարկեց, թե որն է լինելու սահմանափակման պատճառը՝ ֆիտոսանիտարական ստանդարտների մասին ակնարկելով։

Ապա կթանկանան էներգակիրների գները՝ մասնավորապես գազինը, որն իր հերթին կհանգեցնի շղթայական գնաճի բոլոր ոլորտներում։

Պուտինը հստակ ասաց, որ ԵԱՏՄ անդամ հանդիսանալն ու Եվրամիության անդամակցության ձգտելը համատեղելի օրակարգեր չեն։ Փաշինյանը պատասխանեց, որ այս օրակարգերի համատեղելու է քանի դեռ հնարավոր կլինի։ Կարծում եմ՝ Փաշինյանը լավ է հասկանում, որ այս հանդիպումը հենց նրա մասին է, որ այս օրակարգերն այլևս համատեղելի չեն։

Թերևս, Փաշինյանի ու Պուտինի բոլոր հանդիպումները բազում հարցեր են մշտապես առաջացրել ու ոչ միանշանակ են ընդունվել, այդ իսկ պատճառով Պուտինն այս հանդիպման զրույցը հանրության համար հասանելի դարձրեց։

Պուտինտ ոչ միայն ու ոչ այնքան Փաշինյանի հետ էր քննարկում, որքան ՀՀ քաղաքացիների, ում առաջ Պուտինը փորձում է արդարացնել իր հետագա քայլերը։ Երբ հանրությունը կրկին կբթղոքի ռուսներից ու կմեղադրի նրանց, ռուսական քարոզչությունը կասի՝ մենք ձեզ ու ձեր ղեկավարին զգուշացրել էինք հետևանքների մասին։

Ակնհայտ է նաև, որ Պուտինը չունի անհաղթահարելի տարաձայնություն Նիկոլի հետ ու դեմ չէ աշխատել նրա հետ, եթե վերջինս կրկին սկսի պարել իր դուդուկի տակ։

Վերջնարդյունքում մենք կարող ենք զրկվել ռուսական շուկաներից՝ չստանալով Եվրոպական շուկաները, քանի որ երկար տարիներ ԵՄ անդամակցության մասին լոլոներ պատմող Փաշինյանն անգամներ մեծացրել է ՀՀ տնտեսական կախվածությունը ՌԴ-ից ու ձախողել է եվրոպական և այլ շուկաներ հայկական արտադրանքը արտահանելու խնդիրը։

Մի խոսքով, 10 աթոռի վրա միաժամանակ նստելու հնարավորությունն արդեն սպառվել է ու նիկոլի հերթական քաղաքական ավանտյուրաների համար վճարելու ենք մենք բոլորս՝ այս անգամ արդեն հենց մեր գրպանից։

Հետագայում առավել մանրամասն կանդրադառնամ տնտեսական բաղադրիչին թվերով»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում