copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:53 01-03-2023

Իշխան Վահանյանը եթե սկսի խոսել, մեծ կծիկ կբացվի, գնալու է հասնի վարչապետ, Ջալալ․ զոհված որդիների հայրը՝ Սամվել Բաբայանին


Նարեկին և Սամվելին ծնողները մեծացրել են բացառիկ սիրով։ Որդիների մեծանալը նրանց կյանքի ամենալուսավոր պատմությունն է։ Երկու եղբայրն էլ զոհվել են 44-օրյա պատերազմում։ Մայրը՝ Նուշիկը որդիների մասին պատմում է՝ կապված էին իրար հետ, բայց բնավորությամբ տարբեր։

Հայրը՝ Գեղամ Ղազարյանը, տղամարդուն վայել զայրույթն ու ցավն է զսպում՝ իր ընտանիքը կործանեցին դավաճանները։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցը չի ընկճել ծնողներին, չնայած այդ հարցազրույցում պատերազմի դաշտը լքած հրամանատարների մասին դրական է խոսվել։ Նրանք ասում են՝ կպայքարեն ներքին թշնամու դեմ։

«Դավաճանությունը չի արդարացվում։ Եթե գեներալը զինվորի արժեքն իմանա, ապա պետք է առաջինը ինքը ասեր՝ նման սպներին գնդակահարել է պետք։ Նշանակում է՝ իրենք զինվորի արժեքը չգիտեն։ Նորից ասեմ՝ զենքին չտիրապետող զինվորին իրավունք չունեն մարտադաշտ ուղարկել, մասնակից դարձնել ռազմական գործողությունների։ Իրենք կարող էին Գորիսում մեքենաներ բարձել և ուղարկել ռազմաճակատ կամ ստրատեգիական տարածքներ պաշտպանել»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Նարեկ և Սամվել որդիներին կորցրած հայրը՝ Գեղամ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Նարեկը մի քանի օրվա զինծառայող է եղել, չի տիրապետել զենքին, բայց կռվել է։ Ընկերները պատմել են, որ Սամվելը հրամանատարներին խնդրել է՝ եղբորն առաջանագիծ չտանեն։ Ռազմական ղեկավարությունը խոստացել էր Նարեկին առաջնագծից հետ բերել, բայց խոստումը չեն կատարել։

18-ը նոր բոլորած պատանին իր մեջ ուժ է գտել և մտել մարտի դաշտ։ Նարեկը կռվել է սեպտեմբերի 27-ից։ Նա և 7 ընկերները հետախուզական գործողությունների ժամանակ վիրավորել են, նահանջել ու պատսպարվել Հադրութի Վանք գյուղում։ «Նարեկս վիրավորել է, ընկերները կարողացել են փրկվել, բայց նա արնաքամ է եղել։ Նարեկին չեն օգնել, թե չէ կփրկվեր»,- ասում է մայրը։

Նարեկին հուղարկավորել են Արցախի Վանք գյուղում։ Նարեկի աճյունը հայրը գտել է դեկտեմբերի 7-ին, Սամվելինը՝ հուլիսի 18-ին, Աբովյանի դիահերձարանում։

Նարեկ Ղազարյանի ծառայած զորամասի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատաքննությունն ընթանում է։ Վերջինս մեղադրվում է մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Իշխան Վահանյանի կողմից դրսևորված իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, զոհվել և գերեվարվել են բազմաթիվ ժամկետային զինծառայողներ։

Սամվել Բաբայանի հարցազրույցը կրկին անգամ ծանր հոգեվիճակի մեջ է դրել որդեկորույս ծնողներին։ «Իշխան Վահանյանը եթե սկսի խոսել մեծ կծիկ կբացվի, գնալու է հասնի վարչապետ, Ջալալ․․․ որովհետև բոլորի մատը այս ամենի մեջ խառն է։ Իրենք ընդամենը իրենց ունեցվածքներն են ուզեցել պահել»,-նկատում է Գեղամ Ղազարյանը։

Զոհված Սամվելի և Նարեկի հայրը՝ Գեղամը, ասում է՝ հայրենիքը պաշտպանելը ամենալավ մասնագիտությունն է։ «Ես միշտ ասել եմ, եթե չունեմ ընտանիք, ապա չունեմ հայրենիք։ Հայրենիքը սկսում է ընտանիքից, սրբություն է։ Չնայած կան մարդիկ, որ ընտանիք ունեն, բայց հայրենիք չունեն, իսկ ես և՛ ընտանիք ունեի, և՛ հայրենիք։ Իմ տունը քանդեցին ու իմ տղաները չկան։ Ես ասում եմ՝ մինչև թուրք չսպանեմ չեմ հանգստանա, իմ որդիների փոխարեն»,- կիսվեց Գեղամ Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը