Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:38 02-04-2026

Գյումրիի քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է։

Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է 3-ամսյա տնային կալանք։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել էր նախորդ տարվա նոյեմբերին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):