copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 18:26 02-04-2026

Եվրոպան գնում է դեպի էներգետիկ ճգնաժամ. Պետեր Սիյարտո

Եվրոպական գազի պահեստարանները կազմում են գազի տարեկան սպառման 9%-ը, և Եվրոպան արագորեն շարժվում է դեպի էներգետիկ ճգնաժամ։ Ռուսական էներգակիրների վերադարձը եվրոպական շուկա կարող է կանխել գների աճը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Եվրոպան հսկայական քայլերով շարժվում է դեպի էներգետիկ ճգնաժամ, քանի որ Իրանի հետ պատերազմը մեղմացման որևէ նշան ցույց չի տալիս, և այս պատերազմը ներկայումս արգելափակում է աշխարհի նավթի սպառման 20%-ը: Միևնույն ժամանակ, ԵՄ տարեկան սպառման միայն 9%-ն է այսօր մնում գազի պահեստարաններում»,- ասել է Սիյարտոն Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ վերջին շաբաթներին եվրոպական տնտեսությունում գազի գները աճել են 60%-ով, իսկ նավթի գները՝ 70%-ով։

«Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։ Եվրոպական շուկայում գազի և նավթի ծավալները պետք է մեծացվեն, բայց քանի որ եվրոպական շուկայում չկա ո՛չ արաբական նավթ, ո՛չ ռուսական նավթ, ո՛չ էլ ռուսական գազ, գները կտրուկ կբարձրանան, և այս իրավիճակում Հունգարիայի, հունգարական ընտանիքների և հունգարական տնտեսության համար հետևանքները ողբերգական կլինեն…»,- նշել է Սիյարտոն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը