copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:18 02-04-2026

Նոյեմբերից աշխատավարձ չենք ստացել, 4.7 մլն պարտք ունեն․ Լուսագյուղի դպրոցի աշխատակիցները դեռ սպասում են

Լուսագյուղի բնակիչ Սարգիս Ամիրյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց, որ մինչ օրս չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը՝ չնայած խնդրի շուրջ բարձրացված աղմուկին։

Նրա խոսքով՝ կառավարությունից որևէ արձագանք կամ լուծում չի եղել, իսկ իրենց պահանջները շարունակում են մնալ անպատասխան։

«Ոչ մի գումար չեն տվել, ոչ մի բան չեն արել»,- ասաց Ամիրյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ Կառավարության շենքի դիմաց իրենց հետ որևէ պաշտոնյա չի հանդիպել։ Նա նշեց, որ այժմ պատրաստվում են դիմել վարչապետին՝ ներկայացնելով խնդիրը ստորագրություններով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև իրավապահ մարմիններին։

Ամիրյանի փոխանցմամբ՝ փորձել են կապ հաստատել իրենց գումար պարտք եղած անձի՝ Արտաշ Գևորգիյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանում զանգերին։

«Զանգում ենք, չի պատասխանում, կապ հաստատել հնարավոր չէ»,- նշեց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսքը վերաբերում է աշխատավարձերին, որոնք, ըստ նրա, չեն վճարվել մի շարք աշխատակիցների։

Ամիրյանը նշեց, որ աշխատել են տասնյակ մարդիկ, որոնք չեն ստացել իրենց հասանելիքը։ Նրա խոսքով՝ ընդհանուր պարտքի չափը կազմում է շուրջ 4 միլիոն 700 հազար դրամ։

«Նոյեմբերից սպասում ենք, բայց ոչ մի արդյունք չկա»,- ընդգծեց նա։

Ամիրյանը նշեց նաև, որ նույնիսկ իրենց նյութերի, շինտեխնիկայի գումարը տրամադրել է Ոսկան Ոսկանյանը, որին բացի աշխատավարձից պարտք են նաև այդ շինանյութերի գումարը:

Նրա խոսքով՝ եթե առաջիկայում հարցը լուծում չստանա, պատրաստ են շարունակել դիմել համապատասխան կառույցներին՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ապարանի համայնքի Լուսագյուղի դպրոցի և Շիրակի թռչնաբուծական գործարաններից մեկի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց պահանջելով իրենց աշխատավարձերը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ