copy image url
Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 13:59 01-04-2026

Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպումից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:

Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր աշխատանքային այցով Մոսկվայում կգտնվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր տեղի կունենան ռուս-հայկական բանակցություններ, որից հետո երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն շփումը դեմ առ դեմ ձևաչափով՝ աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում պետք է տեղի ունենան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը հատուկ անդրադարձ կկատարեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերին։

Բանակցությունների առանցքում են լինելու նաև տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները։ Մասնավորապես, քննարկվելու են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացմանն ուղղված քայլերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը