copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:40 07-08-2025

Սպասվող հանդիպումից առաջ պետք է բարձրացնել պատանդ պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Այն, որ Փաշինյանը դիվանագիտական բանակցություններ վարելու ունակություն չունի, դա բազմիցս ապացուցվել է տարբեր իրավիճակներում։ Ներքաղաքական կյանքում դրսևորվող նրա «շյուստրիությունը» որևէ կերպ կիրառելի չի կարող լինել միջազգային հարաբերությունների ու շփումների ժամանակ։ Ավելին, եթե որևէ բանակցությունից վերադառնում է առնվազն մեր երկրին նոր վնաս չտված, դա կարելի է համարել ձեռքբերում։

Այդուհանդերձ, ես կարծում եմ օգտակար կլինի Վաշինգտոնում սպասվող հանդիպումից առաջ հանրային դաշտում ձևավորել հստակ պահանջ՝ առնվազն պատանդ պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցում որևէ առաջխաղացում գրանցելու համար։ Ավելի նպատակահարմար մայրաքաղաք, որտեղ կարելի է այսօր այդ հարցը բարձրաձայնել, ես առնվազն չգիտեմ։ Իմանալով նաև, թե որքան է երկրի գլխավոր «ստատուսագիրը» կախված հանրային կարծիքից, ըստ իս՝ դա արդյունավետ միջոց է թեման ուշադրության կենտրոնում պահելու ու միգուցե ինչ-որ հրաշքով այդ հարցում դրական տեղաշարժ ունենալու համար․․․

Ի վերջո, հանրային պահանջի ու տրամադրությունների ձևավորումը քաղաքականության վրա ազդելու կարևոր գործիք է, ինչը ևս պետք է սովորել խելացի օգտագործել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում