copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 15:45 31-03-2026

ԱՄՆ-ը չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը. Թրամփ

ԱՄՆ-ն չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Այն բոլոր երկրներին, որոնք Հորմուզի նեղուցի պատճառով չեն կարողանում ավիավառելիք ստանալ, օրինակ՝ Միացյալ Թագավորությանը, որը հրաժարվեց մասնակցել Իրանի գլխատման գործողությանը, ես մի առաջարկ ունեմ. առաջին՝ գնե՛ք ԱՄՆ-ից, մենք շատ ունենք, և երկրորդ՝ մի փոքր ուշացած քաջություն հավաքեք, գնացեք նեղուց և պարզապես վերցրե՛ք այն։

Դուք ստիպված կլինեք սովորել ինքնուրույն պայքարել, ԱՄՆ-ն այլևս չի լինի այնտեղ՝ ձեզ օգնելու համար, ճիշտ այնպես, ինչպես դուք չկայիք մեզ համար։ Իրանը, ըստ էության, ջախջախված է։

Դժվար մասն արված է։ Գնացե՛ք և վերցրեք ձեր սեփական նավթը»,- գրել է Թրամփը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին