Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 30-03-2026

Սամվել Կարապետյանի ուժը կաշա՞ռք է բաժանել, դաշինք կլինի, Վազգեն Մանուկյանը չի մասնակցի. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 30-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց քրեական վարույթ է նախաձեռնվել երկու հոդվածներով՝ խուլիգանություն և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գոր ծունեությանը միջամտելը: Քննչականի փոխանցմամբ, ձերբակալվածները երեքն են: Նրանցից երկուսը 2007 թվականին ծնված եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն են, երրորդը՝ Գևորգ Գևորգյանը: Դեպքը տեղի էր ունեցել երեկ, երբ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ՝ պատարագը դեռ չավարտված։ Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն և ասելով, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ: «Տենց չնայես ինձ», - դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:


ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում «Մեր ձևով» ՀԿ–ի գրասենյակում մեկ տասնյակ խուզարկությունն են կատարվել, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է հինգ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: Կոմիտեից նշում են, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թ. հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի` այդ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025–2026 թթ. ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ «Նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը և նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։ ՀԿ–ում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները»,– ասված է հաղորդագրության մեջ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ բացի այդ, բարեգործության անվան տակ Արմավիրի մարզի մի շարք բնակիչների «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով այս տարվա փետրվար–մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։ Կոմիտեից տեղեկացնում են, որ այսուհետ իրականացնելու են մշտադիտարկում՝ պարզելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպություններում գրանցված կամ դրանց հետ առնչություն ունեցող այն անձանց, որոնք այս կամ այն կերպ, այդ թվում՝ քողարկված եղանակներով, ներգրավված են ընտրական հանցագործությունների կատարման կամ նախապատրաստման սխեմաներում։


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով Քննչականի հաղորդագրությանը։ «Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի† խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է։ «Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը† և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։ Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն` օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է»,- գրել է Ղահրամանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան