Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 11:04 30-03-2026

Անվտանգության նկատառումներով Հայաստանի Ամերիկյան համալսարանը անցել է առցանց ուսուցման

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 30-ին բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։

Համալսարանի հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է Արևմտյան Ասիաում և Մերձավոր Արևելքում ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ հնչեցված սպառնալիքներով։

Միաժամանակ նշվում է, որ տվյալ քայլը բացառապես նախազգուշական է, և համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել։

Համալսարանը նաև կոչ է արել համայնքի անդամներին հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին և պարբերաբար ստուգել էլեկտրոնային փոստը՝ հնարավոր փոփոխությունների մասին տեղեկանալու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ