copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:39 29-03-2026

«Մետեքսիմ» ՍՊԸ-ում չհրկիզվող պահարանից  գողացել են մոտ 10 մլն դրամ գումար և 1 արծաթե ոսկեջրած բաժակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչություն է դիմել Երևանի բնակիչ 64-ամյա Կամո Հ․-ն և հայտնել, որ իր աշխատասենյակից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկաններին Կամո Հ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 02։45-ի սահմաններում անհայտ անձը մուտք է գործել Այվազովսկու փողոցի 4/2 հասցեում գործող «Մետեքսիմ» ՍՊԸ-ի (մետաղի բազա) 3-րդ տեղամասի իր աշխատասենյակ և այնտեղ գտնվող չհրկիզվող պահարանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելու միջոցով գողացել մոտ 10 մլն դրամ և 1 արծաթե՝ ոսկեջրած բաժակ՝ պատճառելով գույքային վնաս։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը