copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:18 28-03-2026

Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը

Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը:

Գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Մի քանի ժամ շարունակ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ քննարկում էին «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ու այն առավել հասցեական դարձնելու ուղիները: Խորհրդի անդամներն այս ամիսների ընթացքում իրենց մասնագիտական ներուժն ու պոտենցիալն օգտագործել են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առավելագույնս համապարփակ ու բովանդակային դարձնելու ուղղությամբ և այսօր արդեն կարելի է ասել, որ այն արդեն ժողովրդական ծրագիր է դարձել։

Այսօրվա քննարկումը նվիրված էր մի քանի առանցքային ոլորտների խնդիրներին՝ երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսություն, երիտասարդություն և թմրրամոլության դեմ պայքարի անհրաժեշտություն: Ելույթների համար ժամանակային սահմանափակում չլինելու շնորհիվ ձևավորվել էր ազատ ու փոխադարձ վստահության միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու նախանշվում առաջիկա անելիքներ:

Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական նախագիծն այսօր արդեն ձևավորվում է որպես համախմբման կարևոր հարթակ՝ միավորելով մասնագիտական ներուժն ու փորձը մեկ նպատակի շուրջ։ Սա տարածք է, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ խոսում են մեկ լեզվով՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ու միասնականության գաղափարով: Երբ մասնագիտական միտքն ու պատասխանատվությունը միավորվում են ի շահ հայրենիքի՝ արդյունքները չեն ուշանում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ