Ներքին Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 20:30 28-03-2026

Չեմ հավատում, որ գնդապետը Նիկոլին կխնդրի, կասի՝ ինձ կոչում տուր․ հարցում

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքացիների իրեն ուղղված մի քանի նամակներ, որոնցից մեկում, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մի գնդապետ խնդրում է իրեն գեներալ-մայորի կոչում շնորհել։

«Բարև Ձեզ պարոն Վարչապետ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը դիտարկելու ինձ հերթական կոչում (գեներալ-մայոր) շնորհելու խնդրանքը։ Կոչումով գնդապետ եմ։ Կանխավ շնորհակալ եմ»,- գրված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ ինչ–որ գնդապետ Նիկոլ Փաշինյանից նամակով գեներալ–մայորի կոչում է խնդրել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չեն հավատում դրան, որոշներն էլ ասացին, որ ամեն բան հիմա հնարավոր է։

«Նիկոլ Փաշինյանի անունը մի տուր էլի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հավատում։

«Ես տեղյակ չեմ, չեմ կարող ոչինչ ասել, բայց չեմ հավատում ինքը հիմար-հիմար բաներ է գրում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հիմա ամեն ինչին կարելի է հավատալ։

«Ես ինքս գնդապետ եմ, բայց նման բան ոչ մի անգամ չեմ արել։ Չեմ կարող ոչինչ ասել, հիմա ամեն ինչ էլ հավատալու»,- ասաց նա։

«Չէ չեմ հավատում, ոնց գնդապետը կխնդրի կասի՝ ինձ կոչում տուր»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի