Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:27 28-03-2026

Վարդենիսի զորամասում ինչ-որ բան այն չէ. իշխանությունը քաղաքական խնդիրների վրա է կենտրոնացած

«Անկեղծ ասած՝ չեմ կարող գնահատել շատացել են, թե չէ․ այս երկու դեպքով դժվար է դատողություն անել, բայց փաստ է, որ կոնկրետ տվյալ զորամասում ինչ-որ բան այն չէ, որովհետև սովորաբար, ես հիշում եմ, որ ժամանակին միջոցներ էին ձեռնարկվում դեպքից հետո, շատ հազվադեպ էր լինում, որ դեպքից կարճ ժամանակ անց մեկ այլ միջադեպ էր լինում։ Այս առումով այստեղ խնդիր կա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Վարդենիսի զորամասում ամիսներ առաջ զինվորի մահին, ապա օրերս 3 զինծառայողների դանակահարությանը։

Հիշեցնենք՝ օրերս Վարդենիսի զորամասում զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է դանակահարության։

Դանակահարված զինծառայողները 3-ն են, որոնք այս պահին հոսպիտալում են:

Դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ վնասվածք ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Ուշագրավ է, որ ամիսներ առաջ էլ Վարդենիսի զորամասում զինծառայող էր մահացել։

Դիտարկմանը՝ ինչ է պետք անել՝ դրանց կրկնությունը կանխելու համար, որը չի արվում, իրավապաշտպանը նկատեց, որ դա շատ սպեցիֆիկ ոլորտ է և բարդ է ասել, թե ինչ է արվում և ինչ չի արվում։

«Մի բան է այստեղ կարևոր, որ առհասարակ մեր երկրում այս իշխանությունների կենտրոնացվածությունը ոչ թե առկա խնդիրների լուծմանն է, այլ իրենց քաղաքական խնդիրների լուծմանը։

Սա ընդհանուր ֆոն կարող եմ ասել, բայց մեղք կվերցնեմ ինձ վրա, եթե փորձեմ նկարագրել, որ սա պետք է արվեր, բայց չի արվում կամ հակառակը չպետք է արվեր՝ արվում է, որովհետև կոնկրետ փաստերին և իրավիճակին այս մասով չեմ տիրապետում»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի