copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 23:25 27-03-2026

Առնվազն 13 մարդ է զոհվել Իրանի արևմուտքում հրթիռային հարվածների հետևանքով

Իրանի արևմուտքում հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 13 մարդ Է զոհվել, հայտնում է «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

«Քերմանշահի տասներեք բնակիչներ, այդ թվում ՝ երկու երեխա և չորս կին, զոհվել են նահանգի բնակելի շրջանների ուղղությամբ հակառակորդի հրթիռային հարվածների հետևանքով»,- հայտնել Է գործակալությունը ՝ չհստակեցնելով, թե երբ է դա տեղի ունեցել:

Մահացածներից մեկը հղի է եղել։