Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:00 27-03-2026

Իրավապահները թաղային հեղինակությունների աչքն են վախեցնում, Փաշինյանը՝ Միքայելյանի վախը բռնում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես փոխանցում են կառավարական աղբյուրները, շարունակում է մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի ու «անփոխարինելի» նախարարներից մեկը։ Թեև նրա առողջապահական կառավարման տարիները վատ հիշողություններ են արթնացնում, և նրան մի շարք գործիչներ «մահվան նախարար» են անվանում, ամեն դեպքում Թորոսյանը ՔՊ-ի ակտիվ կերպարներից մեկն է։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ անգամ այն պայմաններում, երբ Փաշինյանն ունեցել է տարաձայնություններ Թորոսյանի տարբեր քրեական պատմությունների մասով, էլի շարունակել է նրան պահել իր թիմում՝ գնահատելով նրա աշխատունակությունն ու արձագանքման արագությունը։ Առանց այն էլ ՔՊ-ում կադրային լուրջ խնդիրներ կան, և Արսեն Թորոսյանի նման արագաշարժ պաշտոնյան խիստ գնահատելի է նրա կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը այսօր կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը՝ անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է․ «մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ»։

Այսինքն՝ բարձր պարիսպները լավ բան չեն, պետք է մարդիկ քանդեն, ազատվեն այդ բաժանարար գծերից։ ArmLur.am-ը կրկին արբանյակային հնարավորություններով ճշտեց, որ Արարատ Միզոյան իր գնած առանձնատան պարիսպները չի քանդել, ցանցավանդակների չի վերածել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին տեղեկություններ տարածվեցին ԵԿՄ նախագահ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանին եւ ԵԿՄ-ին առնչվող մեղադրանքների մասին։ Դեռ անցած տարեսկզբին մի քաղաքացի, որը ԵԿՄ-ի կազմում ծառայություն է իրականացրել սահմանին, իսկ այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանքի տակ է, հաղորդում է ներկայացրել, թե իբր Սասուն Միքայելյանի գիտությամբ` ԵԿՄ սահման պահողները զինվորի համար նախատեսված ուտելիքը, զենք-զինամթերքն իջեցրել են պոստերից եւ էժան գնով վաճառել:

Բացի այդ, նույն ԵԿՄ-ականները նաեւ թմրանյութ են վաճառել։ Իրավապահներն այդ հաղորդումից մոտ մեկ-մեկուկես տարի անց որոշել են կալանքի տակ գտնվող քաղաքացու եւ Միքայելյանի միջեւ առերեսում անել։ ՔՊ մեր աղբյուրները վստահ են, որ անձամբ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը նոր ընթացք ստացել: Որոշել են Սասուն Միքայելյանին, որն «ուրախ ավտոբուսի» տխուր «պասաժիրներից» է եւ ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է 50-յակում, մի թեթեւ պատժել: Ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է բոլորին բռի մեջ հավաքել եւ հասկացնել, որ բոլորը պետք է անեն այն, ինչ ինքն է ուզում, եւ որեւէ մեկը չի կարող մազաչափ անգամ ինքնուրույնություն դրսեւորել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնել էինք, որ Երեւանի տարբեր հասցեներում իրավապահները խուզարկություններ են իրականացնում: Թիրախում թաղային հեղինակություններն են, որոնք ծանրակշիռ դերակատարում ունեն իրենց թաղերում, հարց լուծողներ են, այսպես կոչված՝ տասովշչիկներ։ Չնայած խուզարկություններն իրականացրել են զենք-զինամթերք փնտրելու քրեական վարույթի շրջանակներում, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրական նպատակը «խառոշիների» աչքն ընտրություններից առաջ վախեցնելն է։

«Իրավունք» թերթը գրում է. «Իրեն վարչապետի թեկնածու առաջադրած նախկին քաղաքապետ, առավել հայտնի, որպես «Սուպեր մամա»՝ Հայկ Մարությանը, մտերիմների մոտ սկսել է գլուխ գովալ, թե Երեւանի ձայները մեկից մեկ իրենն են, ու թիմին հանձնարարել է կենտրոնանալ մարզերի վրա:
«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային»,-ըստ տարածված լուրերի, այս ու այն կողմ գլուխ է գովում նա։

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ–ականների վախը շեֆից օր օրի սրվում է։ Ըստ ՔՊ աղբյուրների` Փաշինյանը երեկ ԱԺ-ում դժգոհ պատգամավորներին հասկացրել է, որ հանկարծ չփորձեն իր մեջքի հետեւում խաղեր տան:

«Լավ հիշեք Ասլանյանին ու Աղազարյանին սատանի մայլեն քյանդրբազություն անելուց, սաղիդ ներկան ու անցյալը տասի գիտեմ»,-ասում են հասկացրել է շեֆը կուսակիցներին»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ