Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:13 26-03-2026

Ժողովրդին զոռով «բոմժ» են սարքում. Գյումրիի վթարային շենքի բնակիչ

70-ամյա Մկրտիչ Վարդերեսյանը ցույց է տալիս իր տան անմխիթար վիճակը և ասում. «Սրտից արյուն է կաթում. ես արհեստավոր մարդ եմ, բայց չեմ կարող տունս կարգի բերել։ Ցանկություն կա, բայց փող չկա, որ պատերին նոր տեսք տամ»։

Մկրտիչը կնոջ հետ ապրում է Գյումրիի Տիգրան Մեծ 5 հասցեում գտնվող վթարային շենքում, որը ճանաչվել է 3-րդ աստիճանի վթարային։ Այս շենքը, ինչպես քաղաքի մյուս վթարայինները, մնում է անորոշ ճակատագրով։

«Ժողովրդին զոռով «բոմժ» են սարքում։ Էս հարցը մենակ Նազելի Բաղդասարյանը կարող էր լուծել, բայց նրան էլ տարան Երևան»,- ասում է Մկրտիչը։

Oragir.News-ի հետ զրույցում նա նշում է, որ 3 մուտք ունեցող շենքում ընդամենը 4 ընտանիք է ապրում, իսկ նախկին բնակիչները լքել են շենքը՝ քանի որ ո՛չ պայմանները բարվոք են, ո՛չ հույս կա, որ խնդիրը կլուծվի։

Նշենք, որ 2024 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել էր գումար հատկացնել շենքի նախագծային փաստաթղթերի մշակման համար, սակայն միջոցները կամ չեն օգտագործվել, կամ շինարարությունը չի սկսվել հստակ ժամկետներով։

Օրերս Մկրտիչ Վարդերեսյանը դիմել էր Գյումրիում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին, ով անտեղյակ էր խնդրին։

Փորձելով տպավորություն թողնել, Փաշինյանը ՏԿԵ նախարարից հետաքրքրվել է՝ «Պետությունը պարտավորություն ունի՞»։ Նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանել է՝ «Ամենայն հավանականությամբ՝ չունի»։

Այդուհանդերձ, Փաշինյանը իր խոսնակ Նազելի Բաղդասարյանին հանձնարարել է զբաղվել հարցով, բայց փաստն այն է, որ շենքի ճակատագիրը դեռ մնում է անորոշ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում