copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:28 03-10-2022

Ազգին ոստիկա՞ն են սարքում, հենց այդ նկարահանումները կարող են վթարային իրավիճակ ստեղծել․ Ռուբեն Բալոյան

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնք նկարահանել են քաղաքացիները, և որոնց հիման վրա վարորդները ոստիկանությունից տուգանքների ծանուցումներ են ստանում։

Oragir.news-ի հետ զրույցում ոստիկանության նախկին աշխատակից, այժմ փաստաբան Ռուբեն Բալոյանն ասաց, որ անընդունելի և ոչ իրավաչափ է համարում քաղաքացիների նկարահանումների հիման վրա Ճանապարհային ոստիկանությունից ստացած խախտումների տուգանքները։

«Դա անընդունելի է, դրա համար համապատասխան մարմին կա, հիմա ազգին ոստիկա՞ն են սարքում։ Ես դեմ եմ, որ մեքենան վարելիս հեռախոսով խոսեն, ում մնաց, թե նկարեն։ Հենց դա է բազմաթիվ վթարների պատճառ դառնում, բայց որևէ մեկը, իհարկե, չի խոստովանում, որ հեռախոով է խոսել կամ նկարել, երբ այդ վթարը տեղի է ունեցել։ Բայց իրականում հենց այդ երևույթն է բազմաթիվ վթարների պատճառ է հանդիսանում, հետևաբար հենց նկարահանողները պետք է խստորեն պատժվեն»։

Բալոյանն ասաց, որ հաճախ ոստիակնների տեսանկարահանումների հիման վրա կազմված տուգանքների ակտերն են բողոքարկվում, թեև ոստիկանական տեսախցիկներով նկարածը հիմնականում իրականությունն է ներկայացնում։ «Իսկ քաղաքացու նկարահանածի դեպքում դեռ հարց է, դատարանում բացահայտվո՞ւմ է, թե ով է նկարահանողը կամ քաղաքացին, եթե չի բացահայտվում, դա կարող է անանուն նկարահանում համարվել որի օբյեկտիվությունը կարելի է կասկածի տակ առնել։

Ես չեմ բացառում նաև որ այդ նկարահանումները դատարանում անգամ չճանաչվեն որպես ապացույց, ի վերջո պետք է քննարկվի, թե ով է այդ նկարահանման հեղինակը։ Այն կարող է վիճարկվել, անգամ ոստիականության նկարահանումները վիճարկվում են, ուր մնաց քաղաքացունը չվիճարկվի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում