Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:54 25-03-2026

ՇՊՀ ամբիոնի վարիչը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Oragir.News-ի տեղեկություններով` ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։

Տեղեկությունը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց Մկրտչյանի կինը` Անի Առաքելյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ՇՊՀ տնտեսագիտական ամբիոնի վարիչ Ա. Մ.-ն 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ուսանողներից կաշառքներ է ստացել։

Մասնավորապես՝ քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նա պահանջել և ստացել է 60.000-ից մինչև 340.000 դրամ գումարներ։

Ըստ նույն աղբյուրի՝ Արթուր Մկրտչյանը 19 ուսանողից կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Մկրտչյանը ընդունել էր մեղքը և տվել խոստովանական ցուցմունք։

Սակայն, չնայած առաջադրված մեղադրանքին, նա հետագայում ազատ էր արձակվել գրավի դիմաց և շարունակել զբաղեցնել ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան