copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:07 25-03-2026

Արթիկի համայնքապետը ընկերոջ համար ամսական 420.000-դրամանոց պաշտոն է հորինել

Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անան Ոսկանյանը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանափոխությունից հետո բան չի փոխվել, հին բարքերը շարունակվում են, պարզապես փոխվել են դերակատարները։

Բանն այն է, որ Ոսկանյանը իր ընկեր, համագյուղացի Մերուժան Հարեյանի համար ստեղծել է նոր պաշտոն՝ ամսական 420.000 դրամով։ Պաշտոնի անվանումը՝ «տարածքային պատասխանատու», մնում է հասկանալ, թե ինչ տարածք և հատկապես ինչ պատասխանատվության «բեռի» մասին խոսքը։ Անան Ոսկանյանի ընկերը` ընկեր Մերուժանը իշխանության համակիր է, նրա սոցցանցի էջերը ողողված են գովեստներով և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզներով։



Մերուժան Հարեյանը Պեմզաշեն գյուղից է, Ոսկանյանի համագյուղացին։ Արթիկի համայնքապետարանում աշխատում են նաև Անան Ոսկանյանի որդին և եղբայրը։ Որդին` Ռաֆիկ Ոսկանյանը, զինվորական հարցերով առաջատար մասնագետ է, իսկ համայնքապետի եղբայր Արամ Ոսկանյանը, ղեկավարում է «Արթիկի արևային կայան» ՀՈԱԿ-ը։ Այս «ընտանեկան լոբբինգի շղթան» ցույց է տալիս, որ համայնքապետարանը դարձել է անձնական շահերի կենտրոն։ Արթիկցիները շեշտում են, որ պաշտոնների բաժանումը միայն ծանոթ–բարեկամների համար է, իսկ համայնքային շահերը շարունակում են երկրորդական լինել։



Oragir.News-ը տեղեկություններ ունի, որ այստեղ տեղի են ունեցել այլ ապօրինություններ ևս, որոնց մասին կանդրադառնանք։ Նախորդ տարի Oragir.News-ը անդրադարձել էր Արթիկի համայնքապետի գործունեությանը։

Հայտնել էինք, որ Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը։ Տեղեկությունը անձամբ ինքն էր հերքել, բայց ոչ այնքան համոզիչ։ Պաշտոնը հորինված է այն իմաստով, որ մարզի մյուս համայնքապետարանի պաշտոնական էջերում նման հաստիք գոյություն չունի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում